Երեկ համացանցի հիթ դարձած Գյումրու քաղաքապետի թեկնածու Արտյոմ Թումանյանը չնայած …

Երեկ համացանցի հիթ դարձած Գյումրու քաղաքապետի թեկնածու Արտյոմ Թումանյանը չնայած չի գաղտնազերծում, թե որ ուժի ցուցակն է գլխավորելու, սակայն, մեր տեղեկություններով, նրան առաջադրել են ՔՊ-ից վերջերս վտարված Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը։ Բայց քանի որ նրանց հիմնադրած ՄԱՍԿ-ը դեռ չի գրանցվել, ուստի Թումանյանի առաջադրումը ստիպված են եղել իրականացնել Մովսես Շահվերդյանի ՀԱՍԿ–ով՝ Սոցիալիստական կուսակցությամբ։ Մեզ ասացին, որ Շահվերդյանն ու Աղազարյանը վաղեմի ընկերներ են։ Իսկ թեկնածուի՝ Թումանյանի տեսանյութը մեմ է դարձել համացանցում՝ նա Գյումրու հրապարակում ֆայտոնի վրա խրոխտ կանգնած շրջում է, ռոմանտիկ մեղեդու տակ իր մասին պաթետիկ խոսքի հնչողության ներքո։ Նա ՔՊ-ի երբեմնի մոլի աջակիցներից է, Ազգային անվտանգային վերահսկողական կոմիտեի նախագահ, նախկին երգիչ։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *