Ալիևի կողմից որևէ նշմար չեղավ, որ իրենք էլ կճանաչեն ՀՀ–ի տարածքային ամբողջականու…

Ալիևի կողմից որևէ նշմար չեղավ, որ իրենք էլ կճանաչեն ՀՀ–ի տարածքային ամբողջականությունը

Նիկոլ Փաշինյանն արդեն երեք ասուլիսով հաստատում է, որ կճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որի մեջ տեսնում է նաև Արցախը, սակայն դրան որևէ ձևով չի փոխադարձում Ադրբեջանը։
«Աբովյան Time»–ի եթերում այս մասին ասաց ՀՀ նախկին փոխարտգործնախարար Ավետ Ադոնցը։
Նրա խոսքով` Ադրբեջանի նախագահը ինչ ցանկանում էր լսել Նիկոլ Փաշինյանից, լսեց։
«Արցախում իր կողմից հնչեցրած «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը նա ասուլիսում հերքեց։ Եվ բացի այդ, այս ամբողջ պայմանագրերը, բանակցությունները որևէ նշանակություն չունեն Ադրբեջանի համար։ Գետնի վրա Ադրբեջանն անելու է այն, ինչ-որ գտնի նպատակահարմար իր ազգային շահը պաշտպանելու համար»,–նշեց Ադոնցը։
@ArmeniaSputnik

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *