Ես հավատում էի մի Հայաստանի, որը գոյություն չունի։ Այն իրականում գոյություն չուն…

Ես հավատում էի մի Հայաստանի, որը գոյություն չունի։ Այն իրականում գոյություն չունի, գրում է իր գրքում Կոլյա Ստեփանյանը, ով վերապրել է 44-օրյա պատերազմն Արցախում։ Պատերազմում անցկացրած 70 օրերի ընթացքում նա բախվեց դավաճանության, սովի, գոյատևելու անընդհատ փորձերի և կորցրեց երկու ոտքերը։ Այնուամենայնիվ, այս ամենից անկախ, իր «Որտեղ» գրքում նրան հաջողվել է պահպանել դրականության նոտաները՝ չնայած իր ապրած ամեն ինչին։ Սա մի գիրք է, որը գրել է մի սովորական մարդ, ով ճակատագրի բերումով հայտնվել է ծայրահեղ իրավիճակում։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *