Ինչ ցույց տվեց վաշինգտոնյան բանակցությունների ֆիասկոնՎաշինգտոնյան բանակցությունն…

Ինչ ցույց տվեց վաշինգտոնյան բանակցությունների ֆիասկոն

Վաշինգտոնյան բանակցությունների սպասելի ֆիասկոն ցույց տվեց ճշմարտությունը, որ որքան էլ այս իշխանությունները Արցախը հանձնելու և թուրք–ադրբեջանական կողմի նախապայմանների իրագործմանը գնալու պատրաստակամություն էին հայտնում, թշնամին չի բավարարվելու և ավելին է ցանկանալու։ Այս մասին «Աբովյան Time»–ի եթերում ասաց հաղորդման մեկնաբան Արման Աբովյանը։
Փաշինյանը ակնարկեց, որ փաստաթուղթ չի ստորագրվել, որովհետև ադրբեջանական կողմը հրաժարվում է ընդունել ՀՀ տարածքային ամբողջականությունը։
«Դեռ չեք հասկացել, որ որքան անունը խաղաղություն դնելով` ՀՀ–ի և Արցախի կենսական շահերն եք հանձնում, այդքան ախորժակները բացվում են։ Չեք հասկացել, որ Հայաստանի և Արցախի տարածի անեքսիան և նվազագույնը ոչնչացումն ու մասնատումը դա իրենց պետական դոկտրինն է»,–ասում է մեկնաբանը։
@ArmeniaSputnik

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *