Թուրքիայի նախագահի թեկնածուները միմյանց մեղադրում են հայկական արմատներ ունենալու…

Թուրքիայի նախագահի թեկնածուները միմյանց մեղադրում են հայկական արմատներ ունենալու մեջ

Թուրքիայի նախագահական ընտրությունների երկու ֆավորիտ ուժերի թեկնածուները՝ Քեմալ Քըլըչդարօղլուն և Ռեջեփ Էրդողանը մեղադրում են միմյանց հայկական արմատներ ունենալու մեջ։
Այս մասին «Աբովյան Time»-ի եթերում ասաց հաղորդման մեկնաբան Արման Աբովյանը։
«Էրդողանը մեղադրում է Քըլըչդարօղլուին, որ նրա մայրը հայ է, իսկ Քեմալը Էրդողանին մեղադրում է, որ տատիկն է հայ։ Հասկանո՞ւմ եք՝ մեղադրում են։ Այստեղ պետք է սևեռվենք նրա վրա, որ միջին շարքային թուրքի համար հայի արյան առկայությունը արդեն իսկ բացասական գործոն է, և այդ գործոնը հեգնանքի և նույնիսկ ատելության պատճառ կարող է հանդիսանալ»,-ասում է նա։
Մեկնաբանի խոսքով՝ այսքանից հետո պետք է հետևություն անել, թե ում հետ են ՀՀ իշխանությունները գնում հարաբերություններ հաստատելու։
@ArmeniaSputnik

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *