Այսօր էլ, ինչպես 1915 թվականին, մեզ համոզում են, որ թուրքը չի սպանի, պետք է պայմանավորվել. Արման Աբովյան
Հայ ժողովրդին փորձում են համոզել, որ թուրքը փոխվել է, և հնարավոր է ցեղասպան Թուրքիայի և Ադրբեջանի հետ ինչ-որ համաձայնություն ձեռք բերել, փորձում են համոզել, որ միջազգային հանրությունը թույլ չի տա, որ լինի նոր ցեղասպանություն, ասում է «Աբովյան Time»–ի մեկնաբան Արման Աբովյանը։
«Նույնը 1915 թվականին էր, երբ ոմանք գյուղից գյուղ պտտվում և համոզում էին չհավատալ, որ հնարավոր է` թուրքը սպանի, պետք է համակերպվել, պայմանավորվել, որովհետև դա է ողջ մնալու միակ ելքը»,–նշում է նա։
Այսօր, ի տարբերություն 1915 թվականի, իրավիճակն ավելի սարսափելի է, քանի որ հային համոզում են, որ հայկական աշխարհի մի մասը հանձնելով ոչնչացման, մյուս մասի համար ձեռք կբերի խաղաղություն։
«Սուտ է։ Թուրքերի և ադրբեջանցիների համար խաղաղության դարաշրջանը սկսվում և ավարտվում է մեր բոլորիս ֆիզիկական ոչնչացմամբ, մինչև դա չհասկանանք, խաղաղություն չի լինի»,–հավելում է Աբովյանը։
@ArmeniaSputnik

Leave a Reply