ՔՊ-ում ընդվզման մեծ ալիք է հասունանում. Շարքերում գժված են«Հրապարակ» թերթը գրում…

ՔՊ-ում ընդվզման մեծ ալիք է հասունանում. Շարքերում գժված են
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ում կարծում են, որ եթե «Հանրապետություն» կուսակցության անդամ, թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը հրաժարական չներկայացնի, ապա պետք է խզել Երեւանի ավագանիում կոալիցիոն  հուշագիրը։
Պատմում են, որ անգամ Հակոբ Արշակյանն է մտել Փաշինյանի մոտ եւ, իբրեւ թիմի բանագնաց, փոխանցել այս տրամադրությունները, սակայն որեւէ հստակ բան նրան չեն պատասխանել:
ՔՊ-ականներին միայն հայտնի է, որ հարցի լուծումն առայժմ թողնվել է Տիգրան Ավինյանի վրա: Ոմանք հույս ունեն, որ եթե Ավինյանը չկարողանա հասնել նրան, որ «Հանրապետությունն» իր որոշմամբ Տիգրան Տեր-Մարգարյանին ուրիշով փոխարինի, ապա հարցը կքննարկվի ՔՊ վարչությունում, եւ հնարավոր է՝ ՔՊ-ն հայտարարի կոալիցիան խզելու մասին»:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *