Վրաստանում ցույցեր են. ԱՄՆ–ն միացրել է «արևմտյան դուդուկը» մարդու իրավունքների մ…

Վրաստանում ցույցեր են. ԱՄՆ–ն միացրել է «արևմտյան դուդուկը» մարդու իրավունքների մասին
Հարավային Կովկասի տարբեր կետերում լարվածություն և ռիսկեր են գեներացված, որոնք որոշ առումով արհեստական են։ «Աբովյան Time»–ի եթերում այս մասին ասաց հաղորդման հեղինակ և վարող Արման Աբովյանը։
«Վրաստանում զանգվածային ցույցեր են, թուրք–ադրբեջանական ուղղությունը առավել քան լարված է, Իրանում ևս իրավիճակը հանգիստ չէ։ Այս ամենը կարելի է բնութագրել որպես նոր լարվածության կենտրոնացում»,–ասաց Աբովյանը։
Սա, ըստ նրա, տեղավորվում է աշխարհում ընթացող Արևմուտք–Արևելք նոր աշխարահակարգի ձևավորման համատեքստում։
Ինչ վերաբերում է հարևան Վրաստանում ընթացող զանգվածային ցույցերին և լարված իրավիճակին, Աբովյանն ընդգծեց, որ այստեղ կարևոր է փաստը, որ անմիջապես դրան արձագանքել է ԱՄՆ–ն` հերթական անգամ միացնելով «արևմտյան դուդուկը» մարդու իրավունքների մասին։
«Հետաքրքիր է, որ այն պետություններում, որտեղ խոսում են մարդու իրավունքների մասին, այդ պետություններում ամենաշատն են ոտնահարվում մարդու իրավունքները»,–կարծում է Աբովյանը։
@ArmeniaSputnik

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *