6 օր առաջ Հրազդան գետն ընկած 13-ամյա աղջկան դեռ չեն գտել. Փրկարարները որոնում են նաեւ Երեւանյան լճում
ՆԳՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության փրկարար ծառայության գնդապետ Ահարոն Գևորգյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց.
ՆԳՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության փրկարար ծառայության գնդապետ Ահարոն Գևորգյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց.
«Ապրիլի 27-ից որոնողական աշխատանքները շարունակվում են փրկարար ծառայության կողմից՝ ներգրավելով մեծաթիվ փրկարար ծառայողներ տարբեր տեղամասերում:
Գետի երկու ափերով, յուրաքանչյուր մետրի վրա որոնողական աշխատանքներ են կատարվում սկսած մանկական երկաթուղուց մինչեւ Երևանյան լիճ և Երևանյան լիճում:
Մասնավորապես, Երեւանյան լճում որոնողական աշխատանքներ ենք իրականացնում նավակների միջոցով, հատուկ ջրային հետախուզական սարքերի միջոցով, բոլոր հնարավոր տեխնիկական միջոցները ներգրավված են որոնողական աշխատանքներում, որպեսզի գտնենք հնարավորինս շուտ անհայտ կորած աղջկան»:
Leave a Reply