Ինչպե՞ս ստիպել ինքդ քեզ ավելի շատ քայլել (և արժե՞ արդյոք). Ասյա Կազանցևան դասախո…

Ինչպե՞ս ստիպել ինքդ քեզ ավելի շատ քայլել (և արժե՞ արդյոք). Ասյա Կազանցևան դասախոսություն կկարդա Երևանում
Հայտնի գիտական լրագրող Ասյա Կազանցևան դասախոսություն կկարդա Երևանում: «Ինչպե՞ս ստիպել ինքդ քեզ ավելի շատ քայլել (և արժե՞ արդյոք). Ուղղահայաց քայլքի առավելությունների և խնդիրների կարճ ակնարկ» խորագրով դասախոսությունը տեղի կունենա մայիսի 4-ին, ժամը 13:00-ին, Holiday Inn Express Yerevan հյուրանոցում (Փավստոս Բյուզանդի 97/2):
Մարդիկ սկսել են ուղղահայաց քայլել ավելի վաղ, քան խելացի են դարձել: Հակառակ դեպքում, գուցե նրանք զերծ կմնային դրանից: Ուղղահայաց քայլքը (հատկապես խոշոր ուղեղի հետ համատեղ) մեծապես բարդացնում է ծննդաբերությունը, նպաստում է հենաշարժիչ համակարգի խնդիրների լայն շրջանակի առաջացմանը և ստեղծում է արյան շրջանառության հետ կապված հատուկ դժվարություններ՝ Երկրի ձգողության պայմաններում:
Տոմսերը կարելի է ձեռք բերել այս հղումով: Դասախոսությունը կանցկացվի ռուսերեն:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *