Մեր ազգին բաժանել են, որ տիրեն. Գևորգ ԳևորգյանՄեր լինելիության խնդրի պայմաններու…

Մեր ազգին բաժանել են, որ տիրեն. Գևորգ Գևորգյան
Մեր լինելիության խնդրի պայմաններում մեր ազգին բաժանել են «սերժականների», «նիկոլականների», «լևոնականների», արևմտամետների կամ ռուսամետների։ Չի կարելի այս պայմաններում այդ տիրույթ մտնել: «Աբովյան Time» հաղորդմանն ասաց ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը։
Նրա կարծիքով` մարդկանց բաժանելը հատուկ քաղաքականություն է, որը հնարավորություն է տալիս թուրքերին առանց խոչընդոտների տիրելու երկրին, իսկ հայկական կողմը հակառակորդի տարածքային պահանջներին կամ սպառնալիքներին պատասխանում է կամ լռությամբ, կամ խաղաղություն աղերսելով։
«Խաղաղությունը պահանջում են, և պահանջում են ուժով։ Թշնամին էլ է պատերազմի ժամանակ զոհվում, և երբ որ հասկանում է, որ իր դիմաց կանգնած է ազգ, որը մեկ բռունցք է դարձել ու թշնամուն շպրտելու է հետ, այդ ժամանակ մտածում է՝ հարձակվի, թե ոչ»,–ասաց նա։
@ArmeniaSputnik

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *