Ադրբեջանական ֆաշիզմՂարաբաղյան հակամարտության կարգավորման պատմությունն ունի մի էջ…

Ադրբեջանական ֆաշիզմ

🇦🇲🇦🇲🇦🇲Ղարաբաղյան հակամարտության կարգավորման պատմությունն ունի մի էջ, որի մասին կողմերը հասկանալի պատճառներով գերադասում են լռել: Խոսքը 1991թ. սեպտեմբերի 20-23-ին Ռուսաստանի և Ղազախստանի նախագահների Ելցինի և Նազարբաևի Բաքու, Ստեփանակերտ և Երևան միջնորդական այցերի և Ժելեզնովոդսկում ստորագրված կոմյունիկեի մասին է: Այդ փաստաթուղթը, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներից բացի ստորագրել են Լեռնային Ղարաբաղի հայ և ադրբեջանցի ներկայացուցիչները, ենթադրում էր, որ Երևանը և Բաքուն չեղյալ կճանաչեն ԼՂ վերաբերյալ Խորհրդային Միության սահմանադրությանը հակասող բոլոր իրավական ակտերը, ինքնավար մարզում կվերականգնվի 1988թ. ստատուս –քվոն: Համաձայնագրով ձևավորվում էր ռուս-ղազախստանյան դիտորդական առաքելություն, խորհրդային զորքերը մնում էին Լեռնային Ղարաբաղում:
Ձեռք բերված համաձայնությունները չեն իրականացվել: Ադրբեջանական կողմն իր հետագա ագրեսիվ քայլերը «հիմնավորել է» ՄԻ 8 ուղղաթիռի կործանմամբ, որ տեղի է ունեցել նույն տարվա նոյեմբերի 20-ին:
Կարդալ ավելին 👈

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *