Սահմանին եվրոպացիների ներկայությունը հերթական շղարշն է լինելու ժողովրդի աչքերին․…

Սահմանին եվրոպացիների ներկայությունը հերթական շղարշն է լինելու ժողովրդի աչքերին․ կարծում է նախկին պատգամավորը
«Աբովյան Time»-ի այսօրվա հյուրը «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանն է։
«Քանի դեռ դելիմիտացիա չի արվել Հայաստանի և Ադրբեջանի միջև, սահմանին եվրոպացիների ներկայությունը հերթական շղարշն է լինելու ժողովրդի աչքերին, թե տեսեք՝ եվրոպացիները եկել են և դիտում են»,- կարծիք հայտնեց Կարապետյանը՝ անդրադառնալով ԵՄ դիտորդների տեղակայմանը Հայաստանում։
Կարապետյանը հռետորական հարցադրում է անում՝ արդյոք նախորդ զեկույցում նշված հրադադարի խախտումներից հետո կարող ենք գործողությունների սպասել, ընդհուպ մինչև սանկցիաներ։
Նրա խոսքով՝ լուրջ մտահոգություն կա քաղաքացիական դիտորդական առաքելության հետ կապված:
«Ի՞նչ է տեղի ունենալու ՀՀ տարածքում, որ եվրոպացի դիտորդը պետք է դիտարկի, կամ իր ներկայությամբ զսպի»,- ասում է նա։
@ArmeniaSputnik

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *