«Հրապարակ». «Հանրապետությունը» շանտաժի է գնացել
«Հրապարակ» թերթը գրում է. ««Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած դեպքից հետո «Հանրապետություն» եւ «Քաղպայմանագիր» կուսակցությունների միջեւ «բազառ» է սկսվել: ՔՊ-ում հասկանում են, որ եթե թաղապետը չազատվի պաշտոնից` տեսախցիկի առաջ խմբակային ծեծին մասնակցելուց հետո, ապա դա իրենց չի ներելու վրդովված հանրությունը:
Սակայն, մյուս կողմից, Արամ Զավենիչի կուսակիցները «պատվի հարց» են համարում իրենց կուսակցի պաշտոնավարման հարցը եւ շատ արմատական են տրամադրված: Հենց դեպքի օրը «Հանրապետության» կուսակցական ակտիվը մի քանի ժամ քննարկել է կատարվածը եւ որոշել, որ «իրեն հարգող ցանկացած տղամարդ սադրանքներին այդպես պետք է պատասխաներ», ուստի կոալիցիոն գործընկերներին բաց տեքստով շանտաժ են արել, որ եթե նման որոշում կայացվի, ապա Երեւանի ավագանիում իշխանության կոալիցիան կքանդվի, եւ ՔՊ-ն կկորցնի նաեւ Երեւանը։
ՔՊ-ն Երեւանում իշխանություն ունի՝ բացառապես շնորհիվ «Հանրապետության» եւ Դոգի, որոնց տված ձայների շնորհիվ է Տիգրան Ավինյանը քաղաքապետ դարձել:

Թողնել պատասխան