«Ժողովուրդ». Վարդապետյանն ազատվել է վերջին տղամարդ օգնականից. ինչ կապ ունի նա ին…

«Ժողովուրդ». Վարդապետյանն ազատվել է վերջին տղամարդ օգնականից. ինչ կապ ունի նա ինֆորմացիոն արտահոսքի հետ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ազատվել է իր վերջին տղամարդ օգնականից: «Ժողովուրդ» օաթերթին հայտնի դարձավ, որ գլխավոր դատախազի օգնական Արմեն Ղուկասյանն ազատվել է պաշտոնից:
Նշենք, որ Ղուկասյանը նախկինում եղել է ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի պետը։ Դատախազությունից մեզ հասած խոսակցությունների համաձայն Ղուկասյանի ազատումը խոր արմատներ ունի։ Կարծիք կա, որ նրա ազատումը կարող է կապված լինել այն իրողության հետ, որ գլխավոր դատախազը համակարգի ներսում շարունակ փորձել է գտնել աշխատակիցների, որոնք կապված են համակարգի ներսից ինֆորմացիոն արտահոսքի հետ: Չի բացառվում, որ Ղուկասյանն էլ է հայտնվել նրա թիրախում։ Որքանով են այս խոսակցությունները հավաստի դժվար է ասել, սակայն փաստ է Ղուկասյանը ազատվել է անակնկալ կերպով:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով