Արևմուտքը պաշտպանելո՞ւ է մեզ իր ռազմավարական դաշնակից Թուրքիայից. Սուրեն Սարգսյա…

Արևմուտքը պաշտպանելո՞ւ է մեզ իր ռազմավարական դաշնակից Թուրքիայից. Սուրեն Սարգսյանի դիտարկումը
Ամերիկյան հետազոտությունների հայկական գրասենյակի հիմնադիր, միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը Sputnik Արմենիայի «Աբովյան Time» հաղորդման ժամանակ խոսել է Արևմուտքից Հայաստանի սպասելիքների մասին։
«Թյուր կարծիք կա, որ Արևմուտքը կարող է գալ, մեզ պաշտպանել և պաշտպանել ընդ որում ռազմական ներկայությամբ։ Այստեղ շատ կարևոր հարցեր են առաջ գալիս` արդյոք Արևմուտքը պաշտպանելու է մեզ իր ռազմավարական դաշնակից Թուրքիայից»,– նշեց Սարգսյանը։
Միջազգայնագետն ընդգծեց նաև, որ պետք է հաշվի առնել, որ Ադրբեջանն Արևմուտքի համար հավասար, եթե ոչ ավելի կարևոր գործընկեր է, քան` Հայաստանը։
Սարգսյանի կարծիքով` այս իրավիճակում, ադեկվատ արտաքին քաղաքականության արդյունքում ՀՀ–ն կարող էր ունենալ շատ ավելի մեծ թվով բարեկամներ և դաշնակիցներ։
@ArmeniaSputnik

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *