Փարաքարն էլ, Գյումրիի պես թեկնածուների պակաս չի ունենա մարտի 30-ին կայանալիք արտահերթ ընտրություններին։ 2021 թվականի ՏԻՄ ընտրությանը «Ապրելու երկիր» կուսակցությունից առաջադրված, 49 տոկոս քվե ստացած, բայց համայնքապետի պաշտոնին չհասած Վալոդյա Գրիգորյանն այս անգամ էլ կառաջադրվի։ Բայց չգիտես ինչու՝ դեռ հայտնի չէ, թե որ կուսակցությունից։ «Դեռ պարզ չէ, որ կուսակցությունից եմ առաջադրվելու»,-ասաց Վալոդյան, միաժամանակ չբացառելով, որ հնարավոր է՝ այս անգամ էլ քաղաքական հովանոցը «Ապրելու երկիրը» լինի։ Չնայած կուսակցության գլուխն այս օրերին շատ խառն է՝ պայմանավորված Ռուբեն Վարդանյանի պաշտպանությանն ուղղված ակցիաներով և ռեսուրսների կենտրոնացումով, բայց դա «Ապրելու երկրին» չի կարող շեղել իր նպատակից։ «Մեր ռեսուրսներն այնքան շատ են, որ կբավականացնի երկու ուղղությամբ պայքարելու համար»,-ասաց Գրիգորյանը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/77978840e034f9d96f7cfd9a5a0bf703
© 2008 – 2021 «Հրապարակ օրաթերթ»
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/77978840e034f9d96f7cfd9a5a0bf703
© 2008 – 2021 «Հրապարակ օրաթերթ»
Ընտրությունների նախօրյակին ապօրինի կալանավորել են եղբորս ու երկու ընկերներիս․ թեկնածու
Leave a Reply