Այսօր Ղարաբաղի հայությունը, մի շարք հանգամանքների բերումով, զրկված է իր պատմական հայրենիքից և կարծում ենք, որ այս անարդար գործընթացը կարող են փոխել ռուս ժողովուրդը և ռուսական պետությունը։ Դարերի ընթացքում Ռուսական կայսրությունը հայ ժողովրդին բազմիցս հնարավորություն է տվել պահպանել իր ինքնությունն ու պետականությունը իր պատմական հայրենիքում (Գյուլիստանի և Թուրքմենչայի պայմանագիր):
Հարգելի Վլադիմիր Վլադիմիրովիչ, հուսով ենք՝ Ձեր միջնորդությամբ Ղարաբաղի հայերը՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթած ժողովրդի ժառանգները, կվերադառնան իրենց պատմական հայրենիք, և շուտափույթ գործնական քայլերը կձեռնարկվեն փրկելու հազարավոր տարիների ընթացքում ստեղծված պատմամշակութային ժառանգությունը, այդ թվում՝ եկեղեցիները, խաչքարերը, տարբեր շինություններ, բնակավայրեր, հուշարձաններ, այդ թվում՝ Հայրենական մեծ պատերազմին նվիրված հուշարձաններ:
Leave a Reply