Ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներն ու նրանց կողմնակիցները Թբիլիսիում երթ…

Ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներն ու նրանց կողմնակիցները Թբիլիսիում երթ են կազմակերպել ընդդեմ խորհրդարանական ընտրությունների արդյունքների, հայտնում է վրացական Փիրվելի հեռուստաալիքը։
Ցուցարարները հավաքվել են մայրաքաղաքի երկաթուղային կայարանում, որտեղ գտնվում է ընդդիմադիր «Լելո» կուսակցության գրասենյակը, իսկ այնտեղից շարժվել դեպի Ռուսթավելի պողոտա, որտեղ գտնվում է խորհրդարանի շենքը՝ մասնակցելու ժամը 19:00-ին նախատեսված հանրահավաքին:
Ընտրությունների արդյունքները չճանաչող երթի մասնակիցները ձեռքերում պահել են Վրաստանի և ԵՄ-ի դրոշները։ Նրանք պնդում են, որ երկրում ընտրությունները կեղծվել են և պահանջում են վերաքվեարկություն։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով