«Ժողովուրդ». Փորձելու է Մոսկվայի եւ Կրեմլի վստահությունը նորից շահել. Փաշինյանը …

«Ժողովուրդ». Փորձելու է Մոսկվայի եւ Կրեմլի վստահությունը նորից շահել. Փաշինյանը մայիսի 9-ի առթիվ Մոսկվա կմեկնի
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մայիսի 9-ին ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարները Մոսկվայում կմասնակցեն Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված տոնակատարություններին, սակայն Փաշինյանի այցի մանրամասները գաղտնի են պահվում։
Դեռևս մարտի 14-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև կայացած հեռախոսազրույցից հետո Կրեմլը հայտնել էր, որ Հայաստանի վարչապետը հաստատել է, որ ընդունում է Ռուսաստանի նախագահի հրավերն ու մասնակցելու է մայիսի 9-ին Մոսկվայում նախանշված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի հոբելյանական տոնակատարություններին։
Բանն այն է, որ ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, Փաշինյանը պատրաստվում է գիշերել Մոսկվայում և հետնաբեմում արտաքին քաղաքական հարցեր է փորձելու լուծել․ մասնավորապես փորձելու է Մոսկվայի և Կրեմլի վստահությունը նորից շահել»։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *