Կառավարությունը քննարկում է «Եվրոպական Միությանը ՀՀ անդամակցելու գործընթացի մեկն…

Կառավարությունը քննարկում է «Եվրոպական Միությանը ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագիծը։
Այս օրենքի ընդունումից հետո ԵՄ-ի հետ պետք է քննարկենք այն ճանապարհային քարտեզը, որ իրենք են պատկերացնում և որը մենք ենք պատկերացնում, և միասին ճանապարհային քարտեզ պետք է կազմենք։
Մինչև ճանապարհային քարտեզի ստեղծման շուրջ բանակցությունների մեկնարկը, ՀՀ-ն որևէ այլ գործողություն չունի անելու։ Սա ասում եմ հանրության շրջանում ճիշտ ակնկալիքներ ձևակերպելու համար։
Սրանով ընդգծում ենք ՀՀ ինքնիշխան իրավունքներից օգտվելու գործիքակազմին հասանելիությունը և այն, որ վարում ենք անկախ արտաքին քաղաքականություն, որ հիմնված է մեր պետական շահերի վրա։
Նիկոլ Փաշինյան

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով