🏢 Արցախի ԱԺ-ն սեպտեմբերի 8-ին նախագահ կընտրի։ Այս մասին «Ազատության» եթերում ասաց «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը։ Նա նշեց, որ Ստեփանակերտում հասարակական-քաղաքական տարբեր ուժերի կողմից ԱԺ-ի դիմաց այդ օրը՝ ժամը 10-ին, տեղի կունենա հանրահավաք, որով ժողովուրդը պետք է պահանջի, որ հանրապետության նախագահ 3 հոգով չեն նշանակում, ժողովուրդը պետք է դուրս գա ինքը ընտրի իր լիդերին։
🗣 «Արցախում կողային պայմանավորվածություններ են ձեռք բերում 3 հոգով, ոնց որ տեսաք, կարելի է պայմանավորվեն և Հայաստանից ոմանք, Արցախում փոխեն նախագահ։ Բայց դա ոչ թե Արայիկ Հարությունյանին պարտադրեցին, այլ նա էլ իրենցից մեկն է, հիմա դերը տված էր, նա չկարողացավ մինչև վերջ խաղալ, փոխեցին, բերում են նոր դերակատար։ Սա այլ խնդիր է, բայց որ Արցախի հանրությունը ամսի 8-ին պետք է ցույց տա, որ երեք հոգի նկուղում չեք կարա որոշում կայացնեք, դա փաստ է, դա է խնդիրը»։