Լաչինի միջանցքում կատարվողը շատ ուժեղ խաղաքարտ է Հայաստանի ձեռքին. Անի Սամսոնյան
Այն, ինչ կատարվում է Լաչինի միջանցքում, շատ ուժեղ խաղաքարտ է Հայաստանի ձեռքին։ Sputnik Արմենիայի «Աբովյան Time» հաղորդման ժամանակ այս մասին ասաց ԱԺ նախկին պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Անի Սամսոնյանը։
«Դա ցույց է տալիս, որ Արցախի ժողովուրդն ունի կենսական անհրաժեշտության անվտանգության ապահովման խնդիր, և այն երկիրը, որը միջազգային հարթակներում ասում է, որ Արցախի քաղաքացիներն իր քաղաքացիներն են, փորձում է այդ կենսական ապահովման միակ ճանապարհը կտրել։ Սա ուժեղ խաղաքարտ է»,–ասաց Սամսոնյանը։
Նախկին պատգամավորն ասում է, որ այն, ինչ անում է Ադրբեջանը, ցեղասպանության փորձ է, հետևաբար` Արցախի ժողովուրդն Ադրբեջանի կազմում որևէ ապագա չունի։ Եվ սա կարող է հանգեցնել «անջատում հանուն փրկության» կոնցեպտին։
@ArmeniaSputnik

Leave a Reply