Հանրահավաքի ընթացքում ելույթ ունեցավ նաև «Հայաքվե» նախաձեռնող խմբի անդամ Ավետիք…

🗣 Հանրահավաքի ընթացքում ելույթ ունեցավ նաև «Հայաքվե» նախաձեռնող խմբի անդամ Ավետիք Չալաբյանը՝ նշելով՝ յուրաքանչյուրը, որ իր ստորագրությամբ միացել է «Հայաքվե»-ին, պետք է տեր կանգնի դրան։
📌 «Սրանից 1 ամիս հետո օրենքի մեր նախագիծը մտնելու է Ազգային ժողով, ես ձեզ խնդրում եմ՝ բոլորդ միահամուռ, ինչպես այստեղ եք եկել, այդ օրը եկեք ԱԺ առաջ։ Էսօր մեզ ասում են՝ դե գիտեք՝ մեկ ա ՔՊ-ն դեմ ա քվեարկելու, ՔՊ-ն, որ մեզ տեսնի, ո՞նց ա դեմ քվեարկելու։ Մենք ամեն ինչ պետք է անենք, որ իշխող խմբակցությունն էլ հասկանա, որ դա իրենց վերջին շանսն ա, որ պետք ա վերադառնան ժողովրդին․ իրենք ժողովրդից Արցախը հանձնելու մանդատ չեն ստացել, ժողովուրդը այս նախագծով իրենց փրկօղակ է նետում, կարող են մաքրվել դավաճանի խարանից։
📌 Հենց մենք այդ օրենքն ընդունենք, հաջորդ քայլով սկսելու ենք Արցախի 2-րդ ազատագրումը։ Մենք հասնելու ենք նրան, որ և դիվանագիտական ճանապարհով, և եթե անհրաժեշտ լինի, նաև մարտի դաշտում, նորից Արցախն ազատագրենք»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով