Չպետք է հոգնել մեր երեխաների ապագայի համար պայքարելուց. «Հայաստան» խմբակցության …

Չպետք է հոգնել մեր երեխաների ապագայի համար պայքարելուց. «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյան

«Հասկանում եմ, որ մեր քաղաքացիներից շատերը հոգնել են, հոգնել են պայքարելուց, հոգնել են իշխանությունից, մարդիկ կան, որ հոգնել են ընդդիմությունից, բայց որևէ մեկը չպետք է հոգնի իր երեխաների ապագայի համար պայքարելուց»,– Sputnik Արմենիայի «Աբովյան Time» հաղորդման ժամանակ ասաց Վարդանյանը։
Սեփական երկրում անվտանգ ապրելը, ըստ նրա, կախված է յուրաքանչյուր անհատից։
«Ես չեմ ուզում, որ մեր երեխաները հայացքները հառեն Հայաստանից դուրս, թե որ երկրում են ծվարելու, որ երկրում են փորձելու իրենց ապագան կառուցել։ Կա՛մ մենք պետք է ի վերջո հասկանանք, որ պետք է տեր կանգնենք մեր երկրին և ապահովենք մեր երկրի անվտանգությունը, կա՛մ պետք է հաշտվենք այն մտքի հետ, որ վաղը չենք ունենալու պետականություն, մեր երեխաները պանդուխտ են դառնալու օտար երկրներում»,– շեշտեց ընդդիմադիր պատգամավորը։
@ArmeniaSputnik

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *