Team Telecom Armenia-ն ընդլայնում է միջազգային գործակցությունը․ ԱՄՆ առաջատար Newsmax ալիքը կհեռարձակվի Հայաստանում
Team Telecom Armenia-ն հայտարարում է միջազգային համագործակցության նոր և նշանակալի փուլի մեկնարկի մասին՝ համագործակցելով ԱՄՆ առաջատար լրատվական կազմակերպություններից մեկի՝ Newsmax-ի հետ։ Ընկերությունների միջև կնքված համաձայնագրի շրջանակում Team Telecom Armenia-ի բաժանորդներին հասանելի կդառնա Newsmax հեռուստաալիքի բովանդակությունը՝ տրամադրելով ամերիկյան և միջազգային լրատվություն, արդիական իրադարձություններ ու ուղիղ եթերներ՝ աշխարհի տարբեր անկյուններից։
Այս համագործակցությունը շարունակում է Team-ի ռազմավարությունը՝ հարստացնելու թվային բովանդակության առաջարկները և Հայաստանում հեռուստադիտողների համար ապահովելու հասանելիություն համաշխարհային նորություններին և տարբեր տեսակետներին։ Բաժանորդները կկարողանան դիտել ԱՄՆ հայտնի լրատվական ալիքը, որն իր նորություններն է ներկայացնում Վաշինգտոնից, Նյու Յորքից, Լոնդոնից, Հռոմից, Երուսաղեմից և այլ քաղաքներից։

Leave a Reply