«Ընդդիմությունը փողոցային պայքարում չի հաջողել, բայց ունեցել է շատ կարևոր ձեռքբե…

«Ընդդիմությունը փողոցային պայքարում չի հաջողել, բայց ունեցել է շատ կարևոր ձեռքբերումներ». Sputnik Արմենիայի «Աբովյան Time» հաղորդաշարի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
«Ես վստահ եմ` եթե չլիներ այդ պայքարը, վստահաբար իշխանությունները ստորագրելու էին այդ խաղաղության համաձայնագիրը, որով հրաժարվելու էին Արցախից։ Փողոցային պայքարով ընդդիմությունը առնվազն հետաձգել է այդ գործընթացը»,–ասաց պատգամավորը։
Խամոյանը նշեց, որ այս պահին ընդդիմությունը դադար է վերցրել և ներքին քննարկումներ է անցկացնում ավելի արդյունավետ գործողությունների ծրագիր մշակելու համար։
@ArmeniaSputnik

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *