Լեռնային Ղարաբաղում հայերի իրավունքները խախտելու համար Ադրբեջանն այդպես էլ չի պա…

Լեռնային Ղարաբաղում հայերի իրավունքները խախտելու համար Ադրբեջանն այդպես էլ չի պատժվել, ասված է Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության զեկույցում։

«Վիճելի Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության ընթացքում կատարված խախտումների համար անպատժելիությունն առաջվա պես շարունակվում է։ Հունվարի 24-ին, կասեցնելով Ադրբեջանի լիազորությունները, ԵԽԽՎ-ն վերահաստատեց իր մտահոգությունը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքով Հայաստանից Լեռնային Ղարաբաղ մուտքի սահմանափակման լուրջ մարդասիրական և մարդու իրավունքների հետևանքները չճանաչելու վերաբերյալ։
ԵԽԽՎ-ն միաժամանակ դատապարտել էր Ադրբեջանի կողմից 2023 թվականի սեպտեմբերին իրականացված ռազմական գործողությունը, որի արդյունքում Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100 հազար մարդուց կազմված ամբողջ էթնիկ հայ բնակչությունը տեղահանվեց Հայաստան։ Նրանց անվտանգ և արժանապատիվ վերադարձի իրավունքը անտեսվել է»,

ասված է իրավապաշտպան կազմակերպության զեկույցում։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *