🇦🇲🇮🇷 Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում մոտ 300 իրանական ընկերություն է բացվել․ Քերոբյան
📌 Քերոբյանի խոսքով՝ Հայաստանում իրանցիները 2-րդ ամենախոշոր օտարերկրյա ներդրողներն են` զիջելով միայն ՌԴ-ին։
🗣 ՀՀ-ում Իրանի դեսպանի խոսքով՝ Իրանը և Հայաստանը ոչ մի մակարդակում և ոչ մի ոլորտում խնդիր չեն ունեցել․ «Ինչ վերաբերում է տնտեսությանը, մեր տարեկան առևտրաշրջանառությունը կազմում է 700 մլն դոլար, սակայն երկու երկրները նպատակ են դրել այն հասցնել մինչև 3 մլրդ դոլարի»։
📌 Նշենք, որ Հայաստանի և Իրանի երկկողմ առևտրաշրջանառությունը աշխուժացնելու նպատակով Իրանի 7 ազատ առևտրի գոտիների 60 իրանական և 50 հայկական ընկերություններ արդյունաբերության, գյուղատնտեսության և զբոսաշրջության ուղղություններով իրենց արտադրանքներն են ներկայացնում եռօրյա ցուցահանդեսի շրջանակներում, որը բացվել է Երևանում։ |armenpress.am|