Վերջին շրջանում սոցհարթակներում բավական լայնորեն գովազդվում է, այսպես կոչված, «Դ…

Վերջին շրջանում սոցհարթակներում բավական լայնորեն գովազդվում է, այսպես կոչված, «Դուբայի շոկոլադը»։ Դա աղանդեր է, որը գրավում է իր անսովոր համով ու բաղադրությամբ։ Սակայն մի շարք սննդաբաններ կարծում են, որ այս էկզոտիկ աղանդերն իրականում մարդու օրգանիզմի համար բավականին վտանգավոր է։
Համաձայն ռուս սննդաբան Աննա Բելոուսովայի, 200 գրամ քաշով «Դուբայի շոկոլադի» մեկ սալիկը պարունակում է ավելի քան 1000 կիլոկալորիա։ Նման աղանդերը չի կարող մարդու օրգանիզմի համար լինել լիովին օգտակար եւ սննդի մեջ այն կիրառելուց պետք է մարդը չափազանց զգույշ լինի եւ կիրառի խիստ սահմանափակ ու չափավոր քանակով։ Ավելին, ըստ բժիշկ Բելոուսովայի, ալերգիա ունեցող մարդիկ առհասարակ իրենց սննդակարգից պետք է բացառեն այն։ Էնդոկրինոլոգ Վերոնիկա Սավենկոն էլ նկատում է, որ շաքարային դիաբետ ու ճարպակալում ունեցողները պետք է խուսափեն այս շոկոլադից, քանի որ այն բավականին մեծ քանակությամբ շաքար եւ ճարպեր է պարունակում։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *