«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանը տեղական ընտրությունների «շտաբի պետ» է աշխատում«Ժողո…

«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանը տեղական ընտրությունների «շտաբի պետ» է աշխատում
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, գիշեր-ցերեկը մեկ արած, ջանքեր է գործադրում Գյումրու եւ Փարաքարի արտահերթ ընտրություններում հաղթանակ ապահովելու համար:
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ այս հարցում բոլոր մանրուքներով զբաղվում է Նիկոլ Փաշինյանը ու երկու մարզի մարզպետների հետ անդադար կապի մեջ է, որոնք էլ զեկուցում են, թե ինչ իրավիճակ է բնակիչների շրջանում, ինչ տպավորություններ ու պահանջներ կան:
Դա է պատճառը նաեւ, որ օրումեջ ռեժիմով ՔՊ Վարչության արտահերթ նիստ է գումարվում, որի ժամանակ, Գյումրու եւ Փարաքարի նախընտրական ցուցակներից բացի, քննարկվում են նաեւ առաջիկա անելիքները: Փաշինյանը բոլոր հարցերին ինքն է անդրադառնում:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *