Yerevan Wine Days 2025. Հայաստանի գլխավոր գինու փառատոնը վերադառնում է նոր կոնցեպտով Հունիսի 6-ից 8-ը Հայաստանի մայրաքաղաքում տեղի կունենա Երեւանի գինու օրերի իններորդ փառատոնը՝ տարվա գլխավոր գինու իրադարձությունը։ 2025 թվականին փառատոնը կհասնի նոր մակարդակի. «Քո գինու օրվա ճանապարհը» արշավի ներքո, որը միտված է հանրայնացնել Հայաստանի գինեգործական երթուղիները՝ առաջարկելով գինին վայելելու եւ գինու մշակույթը բացահայտելու հատուկ օրակարգ, հյուրերը հնարավորություն կունենան ոչ միայն քայլել ստենդից ստենդ, այլեւ իսկական գաստրոնոմիական ճամփորդության մասնակցել ամբողջ քաղաքով մեկ։
Leave a Reply