Ադրբեջանը տասնամյակներ շարունակ հայատյաց քաղաքականություն է վարել նաև կրթության …

Ադրբեջանը տասնամյակներ շարունակ հայատյաց քաղաքականություն է վարել նաև կրթության ասպարեզում
ԵՊՀ պատմության ֆակուլտետում պատրաստվում են Խորհրդային միության տարիներին Բաքվի և Լեռնային Ղարաբաղի հայկական ուսումնական հաստատությունների նկատմամբ ցուցաբերված խտրական վերաբերմունքի մասին ծավալուն գիտահետազոտական, գիտապատմական աշխատություն գրել, որը հարուստ փաստագրական հիմքով միջազգային հանրությանը ցույց կտա Ադրբեջանի կողմից իրականացված հակահայկական քաղաքականության էությունը։
@armenpress_am-ի հետ զրույցում այս մասին ասաց պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, ով Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դահլիճում անցկացված՝ «Բաքվի հայկական ուսումնական կենտրոնները» խորագրով քննարկման հիմնական զեկուցողն էր։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *