Թրամփը չի արդարացնում Թուրքիայի հույսերը«Թուրքիայի ձայն» թելեգրամ-ալիքը հաղորդու…

Թրամփը չի արդարացնում Թուրքիայի հույսերը

🇦🇲🇦🇲🇦🇲«Թուրքիայի ձայն» թելեգրամ-ալիքը հաղորդում է, որ Միացյալ Նահանգները Սիրիայի հյուսիսում «նոր ռազմակայան է ստեղծում»: Ըստ տեղեկությունների՝ դեկտեմբերի վերջին օրերին այդ տեղաշրջանում մի քանի տասնյակ ամերիկյան զրահամեքենաներ են տեղաբաշխվել, իսկ հունվարի 3-ին բեռնամեքենաների շարասյունը տեղ է հասցրել բետոնասալիկներ, որ, ամենայն հավանականությամբ, նախատեսված են արտաքին պարիսպներ կառուցելու համար:
Այդ տեղեկությունները տարածվում են մի փուլում, երբ Անկարայում գրեթե համոզված են, որ քրդական ահաբեկչության խնդիրը մոտ ապագայում կլուծվի: Թուրքական մամուլը հայտնում է, որ քրդամետ DEM կուսակցությունից երկու պատգամավոր Իմրալի կղզու բանտում հանդիպել է ցմահ ազատազրկման դատապարտված՝ Քրդական բանվորական կուսակցության առաջնորդ Օջալանի հետ: Վերջինս, ըստ տեղեկությունների, խոստացել է հանդես գալ հայտարարությամբ և ՔԲԿ զինված խմբավորումներ կոչ անել դադարեցնել Թուրքիայի դեմ պայքարն ու անցնել քաղաքական գործունեության:
Կարդալ ավելին 👈

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *