Երևանում ոչ սթափ վիճակում գտնվող վարորդը վրաերթի է ենթարկել ընտանիքի 4 անդամի, ա…

Երևանում ոչ սթափ վիճակում գտնվող վարորդը վրաերթի է ենթարկել ընտանիքի 4 անդամի, այդ թվում՝ 2 երեխայի
Կոտայքի մարզի բնակիչ 32-ամյա Կարապետ Հակոբյանը իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով ընտանիքի 4 անդամներին վրաերթի է ենթարկել Արտաշիսյան փողոցում՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի հարևանությամբ, ապա կոտրել հետիոտնային անցման համար տեղադրված լուսակիրն ու երկաթե էլեկտրասյունը:
Չորս հետիոտները տեղափոխվել են հիվանդանոց: Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով