Ամիսը մի քանի անգամ լսում ենք, որ Երեւան-Մեղրի ավտոճանապարհին բեռնատար է վթարի ե…

Ամիսը մի քանի անգամ լսում ենք, որ Երեւան-Մեղրի ավտոճանապարհին բեռնատար է վթարի ենթարկվել կամ կողաշրջվել, վատագույն դեպքում՝ շրջվել, անգամ առաջացել է պայթյուն եւ այլն։ Ամբողջ խնդիրն այն է, որ Գորիս-Կապան ճանապարհը Ադրբեջանին հանձնելուց հետո գործող` շրջանցող ճանապարհը չի համապատասխանում միջազգային բեռնափոխադրումների ստանդարտներին, այնքան նեղ է, որ մեծ բեռնատարները ոլորաններով անցնելիս շրջվում են, վթարի ենթարկվում:
Այժմ շահագործվող այդ ճանապարհը կառուցվել է ԽՍՀՄ ժամանակներում` որպես միջպետական ճանապարհին այլընտրանքային ճանապարհ եւ չափերով ու որակով խիստ զիջում է միջպետական` Երեւան-Գորիս-Կապան ճանապարհին: 2021-ին Գորիս-Կապան ճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածը թշնամու կողմից գրավելուց հետո, շրջանցող ճանապարհը դարձավ հիմնական եւ փոքր ինչ բարեկագրվեց` ասֆալտապատվեց, սակայն այն շատ նեղ է բեռնատարների, տուրիստական մեծ ավտոբուսների երթեւեկության համար։ Վերջին տարիներին ճանապարհի՝ Քաջարանի հատվածը լայնացվեց, սակայն դա․, ինչպես երեւում է, նույնպես իրավիճակը չի փոխել։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *