Կովկասն ու «բոլորը բոլորի դեմ պատերազմը»Չնայած հնչող այսպես ասած լավատեսական կամ…

Կովկասն ու «բոլորը բոլորի դեմ պատերազմը»

🇦🇲🇦🇲🇦🇲Չնայած հնչող այսպես ասած լավատեսական կամ հուսադրող ակնկալիքներին, որ բարձրաձայնվում էին 2024 թվականի հատկապես երկրորդ կեսին, տարին ավարտվեց այդպես էլ առանց հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի: Սակայն, ավելի շուտ զարմանալի էին հուսադրող կամ լավատեսական ակնկալիքները, քան այն, որ դրանք չեն դարձել իրականություն: Բանն այն է, որ տարվա ընթացքում գործնականում չի նշմարվել որևէ էական նախադրյալ, որը թույլ կտար իրատեսական գնահատել հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի համաձայնեցումն ու դրա կնքումը:
Ավելին, տարվա ընթացքում փաստորեն շարունակություն չի ունեցել անգամ սահմանազատման ու սահմանագծման գործընթացը, որը թվում է, թե ունեցել է տարվա արդյունավետ մեկնարկ: Ապրիլի 19-ին էր հայտարարվել Կիրանցի հատվածին առնչվող համաձայնությունների մասին: Սակայն, այն, որ դա չի ունեցել շարունակություն սահմանազատման ու սահմանագծման գործընթացի տեսքով, հաստատում է այն գնահատականները, որ Կիրանցում իրականում տեղի չի ունեցել սահմանազատում ու սահմանագծում, այլ եղել է…
Կարդալ ավելին 👈

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով