Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության X-ի էջից հեռացվել է Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցի վերաբերյալ գրառումը, որը Ցեղասպանություն բառն էր պարունակում, այնուհետեւ տեղադրվել է նոր գրառում, որտեղ բացակայում է Ցեղասպանության բառը եւ փոխարենը նշվում է, որ առաքելությունը հարգանքի տուրք է մատուցել 1915-1923 թվականների հայ զոհերի հիշատակին։
«Այս օրը հիշեցում է, որ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի նման վայրագությունները չկրկնվեն»,– նշվում է գրառման երկրարդ հատվածում, որը նույնն է երկու հրապարակումներում։
Թողնել պատասխան