Չպետք է թուրքի ու ադրբեջանցու տրնգին պարենք. Աբովյանը՝ ՌԴ–ի հասցեին հնչող մեղադրանքների մասին
Այո, ՌԴ–ն պետք է արձագանքի Արցախում Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ ռազմական գործողություններին, որպես կողմ, որը ստորագրել է նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, բայց դա չի նշանակում, որ պետք է թուրքի ու ադրբեջանցու խաղը խաղանք։ «Աբովյան Time»–ի եթերում հայտարարեց հաղորդման մեկնաբան Արման Աբովյանը` անդրադառնալով Արցախում տեղի ունեցողի ֆոնին ՌԴ–ի հասցեին հնչող մեղադրանքներին։
«Չպետք է թուրքի ու ադրբեջանցու տրնգին պարենք ու ամեն ինչ քանդուքարափ անենք։ Իսկ ո՞ւմ է դա ձեռնտու։ Իսկ կարո՞ղ է ԱՄՆ–ն կամ Ֆրանսիան պատրաստակամություն են հայտնել, որ կգան ու կռմբակոծեն Ադրբեջանին, եթե իրենք ՀՀ–ի կամ Արցախի վրա սկսեն կրակել, որևէ մեկը նման բան լսե՞լ է»,–հռետորական հարցադրում է անում նա։
@ArmeniaSputnik

Leave a Reply