Վա՛յր դրեք զենքը, քանի դեռ շատ ուշ չէ՝ նման հայտարարությամբ Բաշար Ասադի կողմնակի…

Վա՛յր դրեք զենքը, քանի դեռ շատ ուշ չէ՝ նման հայտարարությամբ Բաշար Ասադի կողմնակիցներին է դիմել Սիրիայի անցումային կառավարության նախագահ Ահմադ Աշ-Շարաան:
«Ընկած ռեժիմի որոշ մնացորդներ մարտահրավեր են նետում նոր Սիրիային: Սիրիան մնում է միասնական՝ արևելքից արևմուտք, հյուսիսից հարավ։ Ընկած ռեժիմի մնացորդներին հիշեցնում եմ. մենք ձեր դեմ պայքարեցինք ազատագրման համար, նույնիսկ այն ժամանակ, երբ դուք փորձեցիք սպանել մեզ: Մեր նպատակն է վերականգնել այն երկիրը, որը դուք ավերել եք: Չնայած ձեր դավաճանությանը՝ պետությունը մնալու է քաղաքացիական խաղաղության երաշխավորը։ Հանձնեք զենքը, քանի դեռ շատ ուշ չէ»,- հայտարարել է Աշ-Շարաան:
Կարդալ ավելին 👈

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *