Դեկտեմբերի 31-ին, տեղական ժամանակով ժամը 00:50-ին (Գրինվիչի ժամանակով դեկտեմբերի…

‼️‼️‼️Դեկտեմբերի 31-ին, տեղական ժամանակով ժամը 00:50-ին (Գրինվիչի ժամանակով դեկտեմբերի 30-ին, ժամը 20։50-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40․54⁰ և արևելյան երկայնության 45.29⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Շողակաթ գյուղից 5 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3․2 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ։ Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում և Շողակաթ, Աղբերք, Արտանիշ, Վահան գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *