«ԵԱՏՄ անդամակցությունը և այդ շրջանակում համագործակցությունը Հայաստանի համար պետք…

«ԵԱՏՄ անդամակցությունը և այդ շրջանակում համագործակցությունը Հայաստանի համար պետք է լինի թիվ մեկ առաջնահերթությունը»։

«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Իվետա Տոնոյանն է։ Նա անդրադարձել է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին, որն մասնակիցել է Գագիկ Ծառուկյանի գլխավորած պատվիրակության կազմում։

«Որոշակի անհասկացվածություն և տարընթերցում կա վերջին շրջանում ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ Հայաստանում տեղի ունեցող գործընթացների հետ կապված։ Ընտրությունը, իրականում, պարզ է։ Պարզ տրամաբանությամբ, երբ համադրում ենք թվերը, ՀՀ–ԵԱՏՄ ապրանքաշրջանառության ծավալները $13 միլիարդ է կազմել, իսկ հեռանկարային զարգացման համատեքստում ԵՄ շրջանակներում դա $2 միլիարդ է կազմելու։ Այս մասին լայն քննարկում է եղել փորձագիտական շրջանակներում»։

Տոնոյանը խոսել է նաև ներկա լարված աշխարհաքաղաքական իրավիճակի, Հայ առաքելական եկեղեցու շուրջ զարգացումների, ինչպես նաև Քրիստոսի արձանի տեղադրման աշխատանքների մասին։
🎦զրույցն ամբողջությամբ
♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով