Մենք կհաղթենք այն ժամանակ, երբ հաղթենք հոգևոր դաշտում։ Այս գիտակցությունը պետք է բոլորինը դառնա, ովքեր ցանկանում են ազատվել չարիքի իշխանությունից։
Մեր ամբողջ ջանքը պետք է ներդրվի չարիքի իշխանությունը հեռացնելու համար, որպեսզի ճանապարհ բացենք արդարության ու ճշմարտության համար։ Գործողությունների այն ծրագիրը, որ ունենք, ճիշտ ժամանակին գործադրելու ենք և անելու ենք ամեն օր, որովհետև դա ոչ թե որևէ մեկի ցանկությունն է, այլ հանրային պահանջ, անհրաժեշտություն, և մեր պայքարի տրամաբանական ավարտը, ճշմարտության և արդարության հաղթանակն ի շահ պետության, ի շահ հայրենիքի։ Իմ բոլոր այցելությունների ժամանակ բոլորի մտքում հետևյալ հարցն է․ ոչ թե անելու ենք, թե՝ ոչ, այլ՝ երբ ենք հեռացնելու չարիքին։ Սա ուրախություն է ինձ համար, որովհետև անընդհատ այս աճող տրամադրությունը խոսում է այն մասին, որ մարդիկ այլևս չեն հարցնում հնարավոր է կամ անհնար, այլ գիտակցում են, որ դա անհրաժեշտություն է և պահանջ։ Մենք խոստացել ենք այդ պահանջն իրականացնել և անկախ նրանից, թե ինչ իրավիճակում կլինենք, այդ խոստումն իրականանալու է։
Բագրատ Սրբազան