Բաքվի վերաքննիչ դատարանը կրկին մերժել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյա…

Բաքվի վերաքննիչ դատարանը կրկին մերժել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կալանքի երկարաձման որոշման դեմ բողոքը։
Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Նշվում է, որ Վարդանյանը և նրա փաստաբանը խնդրել են չեղարկել կալանքի որոշումը, սակայն դատարանը, ուսումնասիրելով գործի նյութերը, բողոքն անհիմն է ճանաչել։
Ավելի վաղ, հայ գործարարի ադրբեջանցի փաստաբանի համանման բողոքը մերժվել էր նաև այս տարվա հոկտեմբերի 9-ին:
Ավելի ուշ, հոկտեմբերի 18-ին հայտնի դարձավ, որ Բաքվի Սաբայիլի շրջանային դատարանը երկարացրել է Վարդանյանի կալանքը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *