Ռուս-ադրբեջանական «խզո՞ւմ»
🇦🇲🇦🇲🇦🇲Բաքվի իշխանական լրատվամիջոցը հայտնում է, որ դեկտեմբերի 28-ին ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում Ադրբեջանի հյուպատոսության մոտ ապամոնտաժվել է ադրբեջանական օդանավի աղետից զոհվածների հիշատակին նախօրեին կանգնեցված հուշաքարը: Այդ մասին, իբր, հայտնի է դարձել «Կոմսոմոլսկայա պրավդա-Եկատերինբուրգ» թերթի թղթակցի հրապարակումից:
Հոդվածի հեղինակը պատմել է, որ հուշաքարը կանգնեցվել է Եկատերինբուրգի ադրբեջանական համայնքի ղեկավար Շահին Շիխլինսկու նախաձեռնությամբ և օրվա ընթացքում հազարավոր մարդիկ զոհվածների հիշատակին հարգանքի իրենց տուրքն են մատուցել: Դեկտեմբերի 28-ին, սակայն, լրագրողը նույն վայրում տեսել է միայն ձյուների մեջ մնացած երկու կարմիր մեխակ: Նա փորձել է կապ հաստատել Եկատերինբուրգում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսի հետ, որպեսզի պարզի հուշաքարի ապամոնտաժման պատճառը, բայց նրա հետ կապ հաստատել չի հաջողվել:
Կարդալ ավելին 👈

Leave a Reply