Երևանում պետք է իրենց հաշիվ տան, որ խոսքը ցուցադրական խաղեր տալու մասին է նրանց …

▪️Երևանում պետք է իրենց հաշիվ տան, որ խոսքը ցուցադրական խաղեր տալու մասին է նրանց հետ, ովքեր ագրեսիվ կերպով դիմակայում են մեր երկրին։ Եվ այստեղ այլ ձևակերպում չկա։ Եվ ափսոսանք է առաջացնում այն, որ հանրապետության ներկա ղեկավարությունը նպատակաուղղված, համառորեն քանդում է մեր դաշնակցային հարաբերությունները, որոնք ոչ այնքան վաղուց ինքն էլ անվանել է Հայաստանի կայունության և բարգավաճման կարևոր գործոն:
▪️Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հակամարտություններ ունեցող երկրի համար նպատակահարմա՞ր է ունենալ ևս մեկ կոնֆլիկտ Ռուսաստանի հետ։ Իհարկե՝ ոչ։ Սա նշանակում է, որ Արևմուտքին ոչ թե ՀՀ անվտանգությունն է հարկավոր, այլ Ռուսաստանին «հարվածելը»։
▪️Մոսկվայում, բնականաբար, հասկանում են, թե ինչ է անում Արևմուտքը ՀՀ իշխանությունների միջոցով։ Մոսկվայից հայտարարությունները սուր են, սակայն իրավիճակը հավելյալ սրելու մտադրություն Մոսկվայում չունեն, սա կարելի է հասկանալ՝ հաշվի առնելով նաև ՌԴ նախագահի Վալդայի մեկնաբանությունները։ Սակայն գուցեև չհաջողվի պահպանել վերահսկելի իրավիճակ, քանի որ նպատակաուղղված գործընթաց կա:
▪️ՀՀ իշխանությունների վերլուծությունը, թե ՌԴ-ն ռեգիոնում կորցրել է ազդեցությունը, չի համապատասխանում իրականությանը։ Ներկայումս Ադրբեջան-ՌԴ ակտիվ երկխոսություն կա խաղաղության համաձայնագրի շուրջ, ինչպես տեսնում եք՝ «3+3»-ի հարցում կա առաջընթաց, ուստի Երևանն իր աշխարհաքաղաքական վերլուծություններում պետք է հստակ լինի անձամբ ռեգիոնից դուրս չմնալու նպատակով, առանց այն էլ՝ հետպատերազմյան խոցելի իրավիճակում:
Ստանիսլավ Տարասով

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով