Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը հերքել է Ադրբեջա…

🇦🇲🇦🇿 Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը հերքել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարությունը, թե «Բրյուսելում Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են, որ ԼՂ-ին անհրաժեշտ ապրանքները կմատակարարվեն Աղդամի ճանապարհով, իսկ Հայաստանը, հումանիտար բեռ ուղարկելով Լաչինի միջանցքով, խախտում է պայմանավորվածությունը։ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Մարուքյանը շեշտել է, որ Հիքմեթ Հաջիևը ստում է, նման պայմանավորվածություն չի եղել։
🗣 «Ադրբեջանի ղեկավարների և ԵՄ խորհրդի նախագահի եռակողմ հանդիպումից հետո ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելն ընդամենը հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է Աղդամի ճանապարհով հումանիտար օգնություն տրամադրել։ Սա Շառլ Միշելի հայտարարությունն է, և այն որպես Հայաստանի հետ պայմանավորվածություն ներկայացնելը տոտալ սուտ է։ Հայաստանն այս պահին հստակ ցույց է տալիս, որ Ադրբեջանը ստում է միջազգային հանրությանը, թե Լաչինի միջանցքը բաց է»,- ասել է Մարուքյանը։ |armenpress.am|
🔗Կարդալ ավելին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով