«Հրապարակ». Աննա Հակոբյանին հրավիրել են ԳԱԱ. ախրանան նախօրոք դեսանտ է իջել
«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլի 22-23-ը տեղի կունենա ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովը, որին հրավիրված են 200-ից ավելի հյուրեր՝ պաշտոնյաներ, դեսպաններ, ՀԿ ներկայացուցիչներ: Հրավիրվածների թվում է նաեւ վարչապետի կինը` «Կրթվելը նորաձեւ է» արշավի հեղինակ Աննա Հակոբյանը, որի թիկնազորը մի քանի օր է՝ դեսանտ է իջել ԳԱԱ-ում, տարածքն են ուսումնասիրում, գրաքննում հյուրերի ցանկը, փորձում պարզել հրավիրվածների ինքնությունը, ոմանց մասնակցության վրա անգամ վետո են դնում:
Թե ովքեր են, ում չի ուզում տեսնել տիկինը, մեզ առայժմ չասացին։ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը մեզ հետ զրույցում հաստատեց Աննա Հակոբյանին հրավերը, ինչպես նաեւ, որ թիկնազորը եկել-պտտվել է, բայց ասաց, որ դեռ մասնակցությունը չեն հաստատել։

Թողնել պատասխան