«Մայր Հայաստան» խմբակցության անդամներն այսօր կանխել են քաղաքացու ինքնասպանության…

«Մայր Հայաստան» խմբակցության անդամներն այսօր կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը։ ժամը 18։00 ֊ի սահմաններում նրան պատահաբար անցնելով Հաղթանակի կամրջով՝ նկատել են, որ մի քաղաքացի անցել է ճաղավանդակը և ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով կամրջից։
Բանակցություններից հետո ավագանու անդամներին, դեպքի վայր ժամանած փրկարար ծառայության աշխատակիցների հետ համատեղ, հաջողվել է կանխել քաղաքացու ինքնասպանության փորձը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով