Այսօր՝ ապրիլի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 13։30-ի սահմ…

Այսօր՝ ապրիլի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 60-ամյա Արմեն Ն․-ն իր վարած «Honda» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 322-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և կողաշրջվել։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը և ուղևորներ, Սյունիքի մարզի բնակիչներ 65-ամյա Հովհաննես Տ․-ն և 65-ամյա Ալիսա Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Կապան» բժշկական կենտրոն։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով